Տեսարանը տուն է, որ միշտ քեզ հետ է կանչում։
Մոսկվայում կայացավ «Տեսարան» բնակելի համալիրի ցուցադրությունը
Հունիսի 5-ին Մոսկվայում կայացավ «Տեսարան» բնակելի համալիրի պաշտոնական ցուցադրությունը հայկական և ռուսաստանյան ճարտարապետների, գործընկեր ընկերությունների և հրավիրյալների մասնակցությամբ։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նախագիծը՝ որպես ժամանակակից բնակավայրի օրինակ, որը հիմնված է բնության, ճարտարապետության և մարդու կյանքի որակի համար անհրաժեշտ միջավայրի միջև ստեղծվող հավասարակշռության վրա։
Ներկայացվեցին նախագծի զարգացման հիմնական փուլերը, ներառյալ՝
– 94 առանձնատուն և բազմաբնակարան շենքեր,
– 1.6 հա կանաչ հասարակական գոտի,
– ավելի քան 1200 ծառերի տնկման ծրագիր,
– համայնքային ենթակառուցվածքի զարգացման հեռանկար։
«Տեսարանի» շնորհանդեսը հնարավորություն տվեց ռուսաստանաբնակ հայերին ծանոթանալ նախագծին և քննարկել հայրենիքում տուն ձեռք բերելու հնարավորությունները։