Լուրեր

Տարվա եղանակները Տեսարանում ․ յուրաքանչյուր եղանակին նոր երանգ է Ձեր կյանքի գեղեցիկ պատմության մեջ։

01.07.2025

Տեսարաններ, որոնք ոչ միայն գեղեցկությամբ են գրավում, այլ դառնում են ձեր ներքին խաղաղության մի մասը։

Տեսարանը տարվա բոլոր եղանակներին ապրում է իր բնական ռիթմով՝ միշտ բացահայտելով նոր երանգներ։
Այստեղ տեսարանները պարզապես պատուհանից բացվող գեղեցկություն չեն․ դրանք դառնում են ձեր ներաշխարհի խաղաղության մի մասը։

Տեսարանը միայն շենքեր ու ենթակառուցվածքներ չէ, այն  բնության հետ ներդաշնակ ապրող միջավայր է։
Գարնանը ամեն ինչ զարթոնք է ապրում՝ կանաչն արթնանում է թռչունների ձայների հետ։ Ամռանը բակերը լցվում են ծառերի ստվերներով, երեխաների ծիծաղով ու տերևների հանգիստ շրշյունով, բաց պատուհաններով, հանգիստ զբոսանքներով ու երեկոյան ջերմ զրույցներով տան վերանդայում։

Աշնանը Տեսարանը ներկվում է խոր ու տաք գույներով․ բնությունը կարծես ներկում է ամեն տուն՝ դարձնելով միջավայրը կենդանի գունապնակ։

Ձմռանը թաղամասը լռում է ձյան սպիտակ սավանի տակ։ Այդ պահին ամենից շատ զգացվում է խաղաղությունը, ապահովությունը ու տանը բուխարու ջերմությունը։