Լուրեր

Ճանապարհ, որ տանում է դեպի տուն:

03.07.2025

Առաջին քայլ դեպի տուն, որտեղ միշտ ջերմություն կա։

Տեսարանը սպասարկող ճանապարհի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։ Արդեն իսկ ավարտվել է եզրաքարերի տեղադրումը, կառուցվել են ճանապարհի լուսավորության համակարգերը, և ընթացքի մեջ են մայթերի կառուցման նախապատրաստական աշխատանքները։


Առաջիկայում կսկսվեն նաև ասֆալտապատման աշխատանքները, ինչը ճանապարհին կտա իր վերջնական ձևը՝ ամուր ծածկույթով ու հարթ երթևեկությամբ։

Տեսարանում ճանապարհաշինությունը կատարվում է բարձր որակով՝ ամուր հիմքով, ժամանակակից տեխնոլոգիաներով և ենթակառուցվածքների ներդաշնակ ինտեգրմամբ։

Քանի որ այս ճանապարհը նախևառաջ սպասարկելու է ապագա բնակիչներին, արդեն իսկ փոփոխվել է շինարարական տեխնիկայի երթուղին, և հիմնական մուտքը թաղամասի պահպանվում է ազատ ու հանգիստ՝ առանց ծանրաբեռնման։

Սա ուղակի ճանապարհ չէ, այն տանում է մարդկանց՝ դեպի տուն։