Լուրեր

Հարմարավետությունը սկսվում է տան արտաքին գեղեցկությունից

02.07.2025

Հարմարավետությունը սկսվում է տան արտաքին գեղեցկությունից

 

Երեսպատումը միավորում է ճարտարապետական ոճը և ամրությունը՝ ստեղծելով ներդաշնակություն

Թաղամասում արդեն մեկնարկել են առանձնատների երեսպատման աշխատանքները։ Այս փուլը տալիս է շինություններին իրենց վերջնական տեսքը՝ ընդգծելով տարածքին բնորոշ գիծը և ամբողջ թաղամասի ճարտարապետական տեսքն ու ներդաշնակությունը։

Երեսպատումը կազմված է մի քանի փոխկապակցված շերտերից, որոնք միասին ապահովում են ջերմամեկուսացում, պաշտպանություն արտաքին ազդեցություններից և բարձրակարգ տեսք։ Այս կառուցվածքը ոչ միայն էսթետիկ լուծում է, այլև նպաստում է շենքերի էներգաարդյունավետությանը և կլիմայական հարմարավետությանը։

Տեսարանում օգտագործվող երեսպատման նյութերը ընտրվել են՝ հիմնվելով և՛ որակի, և՛ տեղային ճարտարապետական ավանդույթի վրա։ Դրանց թվում են՝

  • բնական քար,

  • տրավերտին,

  • բազալտ,

  • ճարտարապետական բետոն,

  • դեկորատիվ սվաղ,

  • փայտյա երեսպատում՝ տաք երանգներով,

  • մետաղական մաքուր պրոֆիլներ։

Բնական քարը, որ ներկայում ակտիվորեն կիրառվում է Տեսարանում, միանգամայն բնորոշ է հենց այս տարածքին։ Այն երկար տարիներ օգտագործվել է հարակից Քանաքեռավան գյուղի շինությունների երեսպատման մեջ, և այդ առումով դարձել է բնական շարունակություն Տեսարանի ճարտարապետության համար։

Երեսպատումը Տեսարանում պարզապես արտաքին հարդարում չէ, այն ձևավորում է ընդհանուր միջավայրը և  կառուցում է որակյալ կյանքի հիմքը։