Անտեսանելի հոգատարություն, որ զգում եք ամեն օր
Տեսարանի ինժեներական ենթակառուցվածքները դառնում են ձեր տան լույսի, ջերմության և հարմարավետության աղբյուրը։
Թաղամասերի կառուցման հիմքում ինժեներական ենթակառուցվածքներն են։ Այս աշխատանքերը քաղամասերի ամենաանտեսանելի, բայց ամենաերկարակյաց շերտերն են․ ծառայում են տասնյակ, երբեմն՝ հարյուրավոր տարիներ՝ ձևավորելով կենցաղի որակը, հարմարավետությունը և անվտանգությունը։
Տեսարանում այս սկզբունքը դարձել է նախագծման և կառուցման հենք։ Թաղամասի ամբողջ ինժեներական ենթակառուցվածքը նախագծվել և իրականացվել է պատասխանատու մտածողությամբ՝ սկսած հողի խորքից՝ մինչև տան բակը։
Բոլոր համակարգերը՝ էլեկտրամատակարարումից մինչև ջրամատակարարում և կոյուղի, անցկացվել են բացառապես ստորգետնյա եղանակով՝ ապահովելով բարձր որակ, պաշտպանվածություն, և գեղագիտական ներդաշնակություն արտաքին միջավայրի հետ։
Արդեն տեղադրվել է ժամանակավոր հոսանքի կայանը, որը ծառայում է ընթացիկ շինարարական փուլին և հիմք է մշտական, կայուն էլեկտրամատակարարման անցման համար։ Հոսանքի համակարգում նախատեսված են նաև գեներատորներ, որոնք ապահովելու են թաղամասի էներգետիկ անխափանությունը արտակարգ իրավիճակների դեպքում։
Ջրամատակարարման ամբողջ համակարգը կառուցվել է որակյալ խողովակաշարերով, որոնք երաշխավորում են ջրի անվտանգ մատակարարումը երկար տարիների ընթացքում։ Տեսարանում արդեն հասանելի է սառնորակ, մաքուր ջուրը, իսկ ջրային բլոկում նախատեսված են նաև պահուստային ռեզերվուարներ, որոնք կծառայեն որպես լրացուցիչ ապահովություն՝ անկախ պայմաններից։
Էկոլոգիային վնաս հասցնող սկեպտիկ հորերի փոխարեն, մենք նախընտրել ենք ներդնել և կառուցել միասնական կոյուղու համակարգ՝ որակյալ խողովակաշարերով։
Թաղամասում իրականացվելու են նաև անձրևատարեր և ջրահեռացման համակարգեր, որոնք կսպասարկեն ողջ տարածքը՝ թույլ չտալով անձրևաջրերի կուտակում՝ խոնավություն կամ այլ հետևանքներ։
Կանաչ տարածքների խնամքի համար ներդրվելու են կաթիլային ոռոգման համակարգեր, որոնք կապահովեն կանոնավոր խոնավեցում՝ խնայելով ջուրը, բայց պահելով բակի կենսունակությունը։
Գազաֆիկացման աշխատանքները կիրականացվեն վերջին փուլում՝ այն ժամանակ, երբ բոլոր բազային ենթակառուցվածքները կաշխատեն ամբողջական ռեժիմով։
Երբ հիմքը ամուր է, թաղամսի ապագան վստահելի է։