Լուրեր

Ամեն ինչ սկսվում է մանրուքներից՝ փայտ, ծառեր, կանաչ, զրույց, հարևանների ծիծաղ

12.06.2025

Տեսարանում տնկվել են առաջին ծառերը

Մայիսի 3-ին Տեսարանի բակը շունչ ու հոգի առավ, մեր բակը լցվեց բնակիչների ձայներով, երեխաների ծիծաղով, աղմկոտ խաղերով, հարևանների ժպիտներով ու բնության բույրով, քանի որ տնկվում էին Տեսարանի բակի առաջին ծառերը։

Մենք տնկում էինք ոչ միայն ծառեր, այլ ընկերություն, հարևանություն, ու մի գաղափար, որ տունը միայն պատեր ու տանիք չէ։ Տունը մարդիկ են։ Տեսարանը մարդիկ են։

Միայն ծառերն ու դրանց արմատները չեն, որ մնացին բակում, այստեղ կան նաև մեր բնակիչների կիսած ժպիտները, խոսակցությունները,  մի բաժակ գինու շուրջ սրտաբաց ծիծաղը և հողում ամուր արմատներ տված ջերմ ու արդեն հարազատ դարձած հարևանությունը։

Տեսարանի ամբողջ տարածքում նախատեսվում է տնկել ավելի քան 1200 ծառ՝ ձեւավորելով շուրջ 1.6 հա կանաչ հասարակական գոտի։ Բաց տարածքները և լանդշաֆտային միջավայրի զարգացումը շարունակաբար կմիանան համայնքի առօրյային՝ ամրապնդելով կապը բնության հետ։

Տեսարանում կյանքը սկսվում է մարդկանցով՝ Տեսարանի մարդկանցով։